
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդունելով արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկը, պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը, հայտնում է ՏԱՍՍ- ը։
Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել է, որ ճանաչումը «ցույց է տալիս Աֆղանստանի հետ լիարժեք գործընկերություն հաստատելու Ռուսաստանի ձգտումը»։
Թալիբների կողմից հաստատված դրոշը երեկ բարձրացվել է Մոսկվայում Աֆղանստանի դեսպանության շենքում։ Սպիտակի վրա սեւով գրված «Իսլամն է միակ Աստծո վկայությունը» դրոշը 2021 թվականից փոխարինել է Աֆղանստանի եռագույն դրոշին։
Թալիբները Աֆղանստանը վերագրավեցին եւ մայրաքաղաք Քաբուլ մտան 2021 թվականի օգոստոսի 15-ին։
Աֆղանստանի դեսպան Գուլ Հասանը Մոսկվա էր ժամանել հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 3-ին փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին էր հանձնել իր հավատարմագրերի պատճենները։
Ավելի վաղ` ապրիլի 17-ին Ռուսաստանը Գերագույն դատարանը կասեցրել էր «Թալիբան» շարժումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունը Ռուսաստանում արգելելու որոշումը։




