
Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է ուղևորվել կոնյակով բեռնված 69 բեռնատար, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հայտնել է՝ վրացական կողմի հետ աշխատանքները շարունակվում են տեմպի արագացման շուրջ։
Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել էր կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել էր, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։




