
Գիտե՞ք, որ Երևան քաղաքի պատմության թանգարանի տարածքում գործում է տիկնիկների եզակի թանգարան, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տիկնիկների բազմադարյան պատմությանը և մշակութային նշանակությանը։
Թանգարանը ներկայացնում է ոչ միայն խաղալիքներ, այլև տիկնիկներ, որոնք վկայում են հավատալիքների, ծեսերի և սոցիալական փոխհարաբերությունների մասին։ Այցելուները կարող են տեղեկանալ, թե անցյալում ինչպես են տիկնիկներն օգտագործվել որպես ծիսական առարկաներ՝ անձրև խնդրելու կամ երազանքներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Պահքին հետևող Ակլատիզ պապի և շատակեր Ուտիս տատի պատմությանը ծանոթանալ։



Այստեղ կգտնեք նաև Հայաստանի տարբեր մարզերի տարազներով Բարբի տիկնիկներ, որոնցից մի քանիսը բերվել են Լոնդոնից։ Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակակնության հետ կապերի բաժնի ղեկավար, Տիկնիկների թանգարանի վարիչ Մարինա Խաչմանուկյանը տիրապետում է հավաքածուի յուրաքանչյուր նմուշի պատմությանը, ինչպես նաև իրականացնում է տիկնիկների վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով տիկնիկների թանգարանի համար հեքիաթային ու անզուգական միջավայր։




