ԿարևորՔաղաքական

Շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու փորձերը դատապարտված են ձախողման․ Նազելի Բաղդասարյան

Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- նշել է նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ», — նշված էր Գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությաունում։

Հայտարարությունում նշվում էր նաեւ, որ Մայր Աթոռն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում էր պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Երեկ «Սրբազան պայքար»-ի մի շարք մասնակիցներ կալանավորվել էին։ Երկու ամսով կալանավորվել էր նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել էին խուզարկություններ։

Կարդացեք նաև

Back to top button