Մասնագիտություն

Էսթետիկ գեղեցկություն պարգևող մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, որոնք օգտվում են պլաստիկ վիրաբուժության հնարավորություններից՝ շտկելու ինչպես բնածին, այնպես էլ վնասվածքների հետևանքով առաջացած թերությունները, նվազեցնելու տարիքային փոփոխությունների նշանները կամ պարզապես մոտենալու իրենց ցանկալի ֆիզիկական կերպարին։

Պլաստիկ վիրաբուժությունը բժշկության ամենաարագ զարգացող և դինամիկ բնագավառներից է։ Այն միավորում է բժշկությունը և արվեստը՝ ստեղծագործական մոտեցում պահանջելով յուրաքանչյուր միջամտության դեպքում։ Սա մի ոլորտ է, որտեղ հաջողության գրավականն են մասնագիտական բարձր պատրաստվածությունը, գեղագիտական մտածողությունը, փորձը և՝ ամենակարևորը, մանրակրկիտ վերլուծությունը՝ ամեն անհատի համար անհատական լուծում գտնելու համար։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ-միկրովիրաբույժ Արտյոմ Նավոյանը։

Կարդացեք նաև

Back to top button