
«Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» գիտական ծրագրի շրջանակներում Վիեննայում Ավստրիայի գիտությունների ակադեմիայի բյուզանդագիտության բաժնում, կայացավ առաջին աշխատաժողովը։


Քննարկումների ընթացքում ներկայացվեցին միջնադարյան վիմագրության սկզբունքները, Վանի թագավորության գրավոր ժառանգությունը, ինչպես նաև վիմագրման ավանդույթի հունարեն և լատիներեն արձանագրությունների կարևորությունը հունա-հռոմեական լեգեոնների պատմության ուսումնասիրման համար։ Աշխատաժողովն ուղեկցվել է բուռն հարցուպատասխաններով։

Ինչպես նշում է պատմական գիտությունների թեկնածու, վիմագրագետ Արսեն Հարությունյանը, հայ գիտնականներն այցելել են նաև Վիեննայի Մխիթարյան միաբանություն։
Այնտեղ նրանք հանդիպել են Մխիթարյան հայրերի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ուսումնասիրել միաբանությունում պահվող մի շարք ձեռագիր մատյաններ։ Ծրագրի հաջորդ աշխատաժողովը ավստրիացի գործընկերների հետ տեղի կունենա Երևանում։




