Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան գրոհի նախօրեին Թեհրանը Դոնալդ Թրամփին հուշագիր է ուղարկել՝ սպառնալով, որ կարող է արթնացնել ԱՄՆ տարածքում գործող քնած ահաբեկչական բջիջները, հայտնում է ամերիկյան NBC հեռուստակայանը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նրանց խոսքով՝ հուշագիրը ԱՄՆ նախագահին փոխանցվել է անցած շաբաթ միջնորդի միջոցով Կանադայում՝ G7 գագաթնաժողովի շրջանակներում։
Հուշագրում նաեւ նշվել է, որ Իրանը կարող է կիբերհարձակում կազմակերպել ԱՄՆ ցանցերի վրա եւ թիրախավորել ԱՄՆ կառավարության ներկա եւ նախկին այն պաշտոնյաներին, որոնց մեղադրում է 2020 թվականին ԻՀՊԿ հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության կազմակերպման մեջ։
BBC-ին հայտնում է, որ Սպիտակ տունը հեռուստակայանի՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքին չի արձագանքել, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանությունից։




