Այսօր մեզ հետ են Սևակ Հակոբյանը և Մարինա Գրեգը՝ նոր օրվա սկիզբը դարձնելու համար ավելի բովանդակալից և հետաքրքիր։
Մեր առավոտյան հյուրերը․
- Աննա Գևորգյան` ՀՀ Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի նախագծերի ղեկավար
- Մարտին Ուլիխանյան` կոմպոզիտոր:
Նրանք կներկայացնեն «Սիմֆոնիկ Ջեքսոն»աննախադեպ համերգային ծրագիրը, որը կրկին կհյուրընկալի Երևանը։ Փոփի արքայի անմահ մելոդիաները՝ սիմֆոնիկ նվագախմբի հզոր կատարմամբ։
Մեր առավոտյան ծրագրում նաև․
- Եղանակի կանխատեսում,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Քաղաքի երթևեկության իրավիճակ,
- Հրաշալի երաժշտական ընտրանի,
- Ձեր զանգերը և հարցերը:
Այս առավոտը սկսե՛ք մեզ հետ՝ ռադիոյի ալիքներով բաժանված սիրով և հույզով։




