Շրջանաձև տնտեսությունը միջազգային օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում։ Դա տնտեսական մոդել է, որը կարող է հիմնովին փոխել մեր վերաբերմունքը արտադրության, սպառման և ռեսուրսների օգտագործման նկատմամբ։
Շրջանաձև տնտեսությունը ենթադրում է վերաօգտագործում, վերամշակում և նվազագույն աղտոտում՝ համադրելով տնտեսական աճն ու էկոլոգիական կայունությունը։ Եվ հենց այդ ուղղությամբ են շարժվում Հայաստանի մի շարք նախաձեռնություններ։ «Քո ձայնը» հաղորդման հյուրերն են՝ Թոմ Ջոնսը, «Իմփաքթ Հաբ Գլոբալ»-ի կարողությունների զարգացման գծով ղեկավար (Հոլանդիա), և Շուշան Քեշիշյանը, CirculUP! ծրագրի համակարգող, «Իմփաքթ Հաբ Երևան»։




