
Ժողովրդական վարպետ, գործիքագործ Կարեն Մուքայելյանը, պատանեկության տարիներին, նախքան ազգային նվագարաններ պատրաստել սկսելը, փորձել է նվագել սովորել։ Սակայն հետագայում նրան ավելի շատ գրավել է գործիքներ պատրաստելու միտքը, որը դարձավ իր կյանքի գործը։
Հայկական փողային գործիքները՝ սրինգը, դուդուկը, պկունն ու զուռնան, չափազանց նուրբ ու զգայուն են։ Վարպետ Կարենը նշում է, որ բավական է մի փոքրիկ դետալ փոխել, և գործիքն արդեն կունենա բոլորովին այլ հնչերանգ ու բնույթ։



Նրա խոսքերով՝ իր աշխատանքը չի ձգտում քանակ ապահովել, այլ՝ որակ, քանի որ յուրաքանչյուր գործիք պատրաստվում կամ փոփոխության է ենթարկվում հիմնականում կատարող- երաժշտի անհատական պատվերով։
Այսօր վարպետն աշակերտներ չունի՝ տարածք չունենալու պատճառով, սակայն նրա որդիներն արդեն իսկ յուրացրել են այս եզակի արհեստը և պատրաստ են այն կփոխանցել իրենց որդիներին՝ շարունակելով ընտանեկան ավանդույթը։




