Հունիսի 19-ին ամբողջ աշխարհը նշում է Մանկական ֆուտբոլի համաշխարհային օրը, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2001 թվականին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՖԻՖԱ-ի միջև կնքված պարտներության հիման վրա: Այս օրը նպատակ ունի երիտասարդներին ավելի ակտիվորեն ներգրավել սպորտի աշխարհը:
Հաղորդավարներ Սևակ Հակոբյանը և Մարինա Գրեգը կհյուրընկալեն երկու փայլուն ֆուտբոլիստներ՝ Գրիգոր Նաջարյան և Դավիթ Մխիթարյան: Երկուսն էլ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սաներ են, որոնք կիսվեն իրենց փորձառությամբ մանկական ֆուտբոլի ոլորտում:
- Ընթացիկ տեղեկատվություն.
- Եղանակային կանխատեսում,
- Արտարժութային փոխարժեքներ,
- Քաղաքային երթևեկության իրավիճակ,
- Հրաշալի երաժշտություն
Հաղորդումը կապը չի կտրում ռադիոլսողների հետ` առաջարկելով ինտերակտիվ հաղորդակցություն և ծանուցելով ամենաակտուալ տեղեկությունները:




