
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի քաղաքացիություն է շնորհել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին և նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային:Ինչպես իր ֆեյսբուքի էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի գործող նախարարի խորհրդականը Պուտինի գազտնի քաղաքացիություն է շնորհել նաև վերջիններիս ընտանիքներին: «Առայժմ նրանք իրենց կարող են զգալ չոր և ապահով: Օպերատիվ տեղեկությունների համաձայն դավաճաններին քաղաքացիությունը տրամադրվել է առանձին՝ գազտնի հրամանագրով, հավանաբար Ուկրաինայի ազգային անվտանգության համակարգը հաջողությամբ փլուզելու համար», սոցցանցում գրում է Արսեն Ավակովի խորհրդականը:
Կայծակնային արագությամբ տարածված այս լուրը մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ նշելով, որ չի տիրապետում նման տեղեկության: Նույնկերպ են արձագանքել նաև դաշնային միգրացիոն ծառայությունում: Նշենք, որ Յանուկովիչին և Պշոնկային հայրենիքում պատասխանատվության ենթարկելու մեխ ցանկություն ունեն՝ նրանց մեղադրում են Մայդանի և Գոլոդոմորի համար.առաջին դեպքում մարդկանց զանգվածային կանխամտածված սպանության, դե իսկ երկրորդ դեպքում պաշտոնեական դիրքը չարաշահելու և 1932-33 թվականների իրադարձությունների չճանաչման հետ կապված:




