Հայագիտակ

Թաղիքագործության հնագույն արվեստը՝ Նոյից մինչև մեր օրեր․ «Հայագիտակ»

Երբ ցանկանում ենք ընդգծել որևէ բանի հնագույն ծագումը, հաճախ հղում ենք անում Նոյ նահապետին։ Թաղիքի դեպքում դա բացարձակ ճշմարտություն է, քանի որ Աստվածաշունչն է վկայում այդ մասին։

Ըստ ավանդության՝ Նոյի տապանում որոշ կենդանիների բուրդը թափվելով գետնին, թրջվելով ու ոտքի տակ տրորվելով, ամրացել և դարձել է առաջին թաղիքը։

Ժողովրդական վարպետ, թաղիքագործ Ցողիկ Ոսկանյանի պատմածի համաձայն՝ մինչ օրս թաղիք պատրաստելու գործընթացում գրեթե ոչինչ չի փոխվել։ Փոխվել է, թերևս, թաղիքի կիրառման ոլորտը։ Եթե նախկինում մեծ չափերի թաղիք էին օգտագործում սառը հողե հատակները ծածկելու համար, ապա այժմ թաղիքե իրերը զարդարում են բնակարանները, հագուստ կամ խաղալիքներ են պատրաստում։

Ժողովրդական վարպետ Ցողիկ Ոսկանյանն ունի թաղիքագործության դպրոց, ուր մեծերն ու փոքրերը սիրով սովորում են թաղիքագործության արվեստը։

Մասնակցելով տարբեր ցուցահանդեսների՝ նա հասկացել է, որ այսօր Եվրոպայում թաղիքե իրերը շատ սիրված են՝ շնորհիվ իրենց ջերմության, փափկության և էկոլոգիապես մաքուր լինելու հատկություններով։

Կարդացեք նաև

Back to top button