ԿարևորՄիջազգային

Իրանը չի բանակցի, քանի դեռ հարձակման տակ է․ Reuters

Իրանը Կատարին և Օմանին, որոնք Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ շփումներում միջնորդ են, ասել է, որ հրադադարի շուրջ բանակցություններ չեն կարող լինել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։

Հաղորդագրության մեջ գործակալությունը նշում է, որ իր զրուցակիցը տեղյակ է Օմանի և Կատարի հետ Իրանի շփումների մանրամասների մասին։

«Իրանը հստակեցրել է, որ չի բանակցելու, քանի դեռ գտնվում է հարձակման տակ»,- մեջբերում է գործակալությունն իր զրուցակցի խոսքը։

Ըստ պաշտոնյայի՝ լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե իբր Իրանը խնդրել է Օմանին և Կատարին հրադադարի բանակցություններում որպես միջնորդ ներգրավել ԱՄՆ-ին և պատրաստակամություն է հայտնել վերսկսել միջուկային բանակցությունները, սխալ են։

Իրանը, Օմանը կամ Կատարը այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Վերջին ամիսներին Օմանը միջնորդում է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններում։ Վերջին փուլը նախատեսված էր շաբաթ օրը, սակայն չեղարկվեց Իսրայելի հարվածների պատճառով։

Ինչպես հիշեցնում է Reuters-ը, Կատարը նախկինում էլ Իրանի և Իսրայելի միջև շփումներում միջնորդ էր։

Կարդացեք նաև

Back to top button