Գեներալ-մայոր Ահմադ Վահադին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար։ Նա կփոխարինի Հոսեյն Սալամին, որը զոհվել է այս գիշեր Իրանի վրա իսրայելական հարվածի հետեւանքով։
Թել Ավիվը հայտարարել է, որ հարվածել է Իրանում 300 թիրախի։
Արաբական երկրները` մասնավորապես Օմանն ու Սաուդյան Արաբիան, արդեն դատապարտել են իսրայելական գործողությունները։
Իսկ Reuters-ն էլ վկայակոչելով ամերիկյան իր աղբյուրները հայտնում է, որ հունիսի 15-ին Իրանի եւ ԱՄՆ միջեւ նախատեսված բանակցությունների հերթական փուլը դեռ ուժի մեջ է մնում։




