
Հունիսի 11-ին Ուկրաինա է վերադարձվել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զոհված զինծառայողների մարմին։
Զինծառայողները զոհվել են Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում։ Նրանց ինքնությունը պարզելու աշխատանքները կսկսվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։
Մարմինների վերադարձը տեղի է ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության հիման վրա։
Ռուսաստանը և Ուկրաինան լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ պարբերաբար իրականացնում են զոհվածների փոխանակումներ։ Վերջին փոխանակումը եղել է մայիսի 16-ին, երբ Ուկրաինան վերադարձրել է 34 ռուս զինծառայողի մարմին, իսկ Ուկրաինա է փոխանցվել 909 զոհվածի մարմին։




