Իշխանության և եկեղեցու վերնախավի հակասությունները օբյեկտիվ են՝ անկախ անձերից։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման ընթացքում այդ մասին ասել է հրապարակախոս, Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
Լևոն Սարդարյանն ու հրապարակախոսը զրուցում են իշխանություն-եկեղեցի հակամարտության, ինչպես նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Ըստ Աթանեսյանի՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունը ֆիասկոյի է ենթարկվել և այժմ իշխանության դեմ շարժում ձևավորելու փորձեր են արվում հոգևորականության միջոցով։ Նա նշել է, որ իրավիճակը սրվել է կաթողիկոսի Մինսկ կատարած այցից հետո, այնինչ Բելառուսում հայկական եկեղեցու օծման արարողությանը Գարեգին Բ-ի մասնակցությունը պարտադիր չէր։




