
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, Ստեփանակերտում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա -Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Հետաքրքիրն այն է, որ այս տեսակետը վերջերս Ստեփանակերտում ֆրանսական խորհրդարանի ևս մեկ անդամ է հաստատել՝ Ֆիլիպ Կալտենբախը։ Ֆրանսուա Ռոշբլուանը միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին (խոսքը ազգերի ինքնորոշման իրավունքին ավելի մեծ կշիռ հաղորդելուն է վերաբերում) ևս մեկ հիշեցում է կատարում։ «Երբ 1991- ին հռչակվեց անկախությունը, արցախցիները դա (հանրաքվեն. խմբ.) արդեն արել են մեկ անգամ»։
Պատգամավորին չի մտահոգում, որ այս հայտարարության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունը չի ուշանա։ Ադրբեջանական սև ցուցակի առաջին հորիզոնականներից մեկում է նրա անունը։ Դա ոչ իրեն, ոչ էլ իր գործընկերներին չի խոչընդոտում լինել Արցախում և նպաստել նրա զարգացման գործին։




