ԷկոսֆերաՀասարակություն

«Փառքի անտառը»․ ինչպես է Եռաբլուրի ամայի տարածքը վերածվել քաղաքային անտառի․ «Էկոսֆերա»

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը  կազմակերպել էր շրջայց վերջին երեք տարում հիմնված ուրբան անտառներում: Մասնավորապես, Եռաբլուրի տարածքում հիմված «Փառքի անտառ»-ում տնկված ծառերի ավելի քան 90 տոկոսն ունի բարձր կպչողականություն։

Նշենք, որ «Փառքի անտառ»-ում տնկվել են մոտ չորս հազար տնկիներ։ Երբեմնի ամայի, քարքարոտ ու աղբավայր հիշեցնող տարածքները վերածվել են պտղաբերող քաղաքային անտառների, ասում է ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Շինարարական աղբի տասնամյակներով կուտակված բլրակներ էին, աղբանոցներ։ Անասելի դժվար աշխատանքներ ենք կատարել, բավականին բարդ։ Երբ փորեցինք՝ տեսանք, որ տարածքն ամբողջովին ծակ-ծակ է։ Հասկացանք, որ եթե ծառ տնկենք, հող լցնենք, ջրենք, ապա ջուրը «փախնելու» է այդ անցքերով ու ծառը կմնա ծարավ։ Որոշեցինք իջեցնել Երևանյան լճի մակարդակը, քանի որ գիտեինք, որ լճի տակ տարիներով կուտակված տիղմ կա։ Այդ տիղմն այդտեղից հանեցինք, մեքենաներով բերեցինք ու ծեփելով փակեցինք անցքերը, այնուհետև կատարեցինք տունկ։ Սա երեխայի նման պետք է պահել և փայփայել, հատկապես, որ նման ռիսկային տարածքում ենք տնկել»։

Կարդացեք նաև

Back to top button