Մասնագիտություն

Եղանակային կանխատեսումները՝ գիտությունից մինչև մեր առօրյա կարիքներ․ «Մասնագիտություն»

Հիդրոօդերևութաբանությունն ունի կենսական նշանակություն ամենատարբեր ոլորտներում՝ օդագնացություն, ծովագնացություն, ցամաքային տրանսպորտ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն։ Եղանակի կանխատեսումները կարևոր են, քանի որ յուրաքանչյուր հնարավոր փոփոխություն կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա։

Հիդրոօդերևութաբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մթնոլորտը, ինչպես նաև նրանում տեղի ունեցող երևույթների ու պրոցեսների առաջացման ու զարգացման օրինաչափությունները։ Երկրի բնական օրենքներն ու ֆիզիկական գործընթացները կարգավորում են կլիման՝ դարձնելով մեր մոլորակը հարմարավետ վայր մարդկանց և կենսաբազմազանության համար։

Հիդրոօդերևութաբանությունը հնարավորություն է տալիս կանխատեսել և վերահսկել եղանակը՝ վաղօրոք իմանալով երկրագնդի ցանկացած վայրում սպասվող եղանակային փոփոխությունների մասին։ Այս ողջ գործընթացի պատասխանատուներն են եղանակի կանխատեսմամբ զբաղվող գիտական աշխատողները՝ հիդրոօդերևութաբանները։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Կարդացեք նաև

Back to top button