ԿարևորՀասարակություն

Քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ. ԵՀԽ ղեկավարը՝ «հայկական ժառանգության պահպանումը Արցախում» համաժողովում

Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։

Վեհափառը նշել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը համաժողովում հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ եւ զոհերի կողքին կանգնել ու և չարի անունը բարձրաձայնել։

Կարդացեք նաև

Back to top button