ԿարևորՄիջազգային

Միլիարդատեր Մասկը թողնում  է պետական պաշտոնը

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմում իր աշխատանքն ավարտվում է եւ շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է BBC-ին։

«Կառավարության արդյունավետության դեպարտամենտի առաքելությունը ժամանակի ընթացքում էլ ավելի կամրապնդվի,  քանի որ դա կդառնա իշխանության բոլոր մարմինների համար կենսակերպ»,-  իր X-ի էջում ասել է նա։

Նախօրեին CBS-ին տված հարցազրույցում Մասկը նշել էր, որ հիասթափված է Թրամփի «մեծ եւ գեղեցիկ» հարկային և բյուջետային օրինագծից։ Ըստ նրա` օրենքը խաթարում է ծախսերը կրճատելու իր ջանքերը և կհանգեցնի բյուջեի ավելի մեծ պակասուրդի։

Reuters-ը վկայակոչելով իր աղբյուրները հայտնում է, որ Մասկը հեռանալուց առաջ Թրամփի հետ պաշտոնական զրույց չի ունեցել, սակայն որոշումն ընդունվել է «ամենաբարձր մակարդակով»։

Կարդացեք նաև

Back to top button