Մասնագիտություն

Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր․ ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ․ «Մասնագիտություն»

Տրանսպորտային և լոգիստիկ համակարգերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման, առաջընթացի և փոխշահավետ առևտրային հարաբերությունների ծավալման գործում կարևորագույն խթաններից մեկն են, ոլորտ, որ չափազանց արագ է զարգանում՝ պայմանավորված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հագեցվածությամբ, հաճախորդների օրեցօր աճող պահանջներով և որպես բիզնես ուղղություն՝ եկամտաբերությամբ։

Հետևաբար տրանսպորտային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, լոգիստիկ ծառայությունների հետագա զարգացման նպատակով համապատասխան մասնագետների պատրաստումը չափազանց անհրաժեշտ է։

Օդում, ջրում և ցամաքում մարդիկ բոլոր ժամանակներում գտել են անհրաժեշտ միջոցներ, ուղղություններ և հնարավորություններ՝ մեկ կետից մյուսն ուղևորա-բեռնափոխադրումներ կատարելու համար:

Այսօր արդեն ոլորտի՝ ռազմավարական և վերլուծական մտածողությամբ օժտված հմուտ մասնագետների խնդիրն է ճիշտ նախագծել, պլանավորել, կառավարել, արդյունավետ իրականացնել և վերահսկել այս կարևորագույն գործընթացը՝ մեկնարկային կետից մինչև վերջնական կետ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գնով և պատշաճ վիճակում։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության, ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման պատասխանատու ինժեներ Խաչատուր Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button