Քուվեյթի հայ ազգային վարժարանը սերտ կապի մեջ է հայրենիքի հետ՝ կնքվում են հուշագրեր, համատեղ իրականացվում են կրթական ծրագրեր՝ ֆորմալ և ոչ ֆորմալ։
Քուվեյթի հայ ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը սկսել է իր աշխատանքները դեռ 2022 թվականի աշնանը։
Հայկական ճարտարագիտական աշխատանոցի բացումը արաբական աշխարհում ևս մեկ հնարավորություն էր Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի և նրա հնարավորությունների ճանաչելիությունը բարձրացնելու առումով։
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և «Քուվեյթի հայ ազգային վարժարան»–ի միջև ևս կնքվել է համագործակցության հուշագիր, որը բազմաթիվ կրթական հնարավորություններ է տալիս՝ երկուստեք։

Ի՞նչ ձեռքբերումներ է գրանցել «Քուվեյթի հայ ազգային վարժարան»-ը մինչ այսօր և ի՞նչ մարտահրավերներ կան։
«Դպրություն» հաղորդման հյուրը Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանն է։




