
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին։
«Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»։
Նա անդրադարձել է Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող մտահոգություններին, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Վարչապետի խոսքով՝ մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի, ընդհանրապես՝ հարևանների նկատմամբ։
«Մենք ևս մտահոգ ենք, Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ ՀՀ նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, այնպես, ինչպես Ադրբեջանում, քանի որ տեսնում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։




