Դպրություն

CODDY-ի ծրագրավորողները՝ ՏՏ ոլորտի ապագա առաջատարներ․ «Դպրություն»

Ծրագրավորողները պետք է ունենան մի շարք ճկուն և տեխնիկական հմտություններ՝ իրապես որակյալ մասնագետ դառնալու համար։ Միևնույն ժամանակ՝ ծրագրավորումը շատ հետաքրքիր և բարձր վարձատրվող մասնագիտություն է, որի պահանջարկը գնալով ավելանում է։

Ծրագրավորող դառնալու համար պետք է կողմնորոշվել, թե ծրագրավորման ո՞ր ուղղությամբ է անհարժեշտ ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել և ի՞նչ լեզու սկսել սովորել։

2020 թվականին Երևանում բացվեց CODDY միջազգային ծրագրավորման դպրոցը, որը հիմնադրվել է 2016 թվականին Ռուսաստանում: Դպրոցը հավատարմագրված է Microsoft Corporation-ի կողմից, ունի ավելի քան 400 մասնաճյուղ աշխարհի 24 երկրներում, ընդգրկված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 100 լավագույն EdTech ընկերությունների շարքում և Skolkovo Resident-ի անդամ է։

CODDY թիմը ձգտում է իր ուսանողներին տալ համակարգչային գիտության, ծրագրավորման և նախագծերի կառավարման գիտելիքներ։ Դպրոցական դասընթացները թույլ են տալիս զարգացնել ոչ միայն տեխնիկական հմտություններ, ինչպիսիք են ծրագրավորումը, բջջային հավելվածների ստեղծումը, այլև փափուկ հմտություններ՝ կրեատիվ մտածողություն, գաղափարների գեներացում և այլն։

CODDY թիմը ձգտում է նաև մինչև 16 տարեկան իր սաներին տրամադրել համակարգչային գիտության, ծրագրավորման և նախագծերի կառավարման այնպիսի գիտելիքներ, որ նրանք կարողանան ընդունվել ռուսական կամ արևմտյան համալսարաններ, ստեղծեն սեփական բիզնես, աշխատել ռուսական կամ միջազգային ԱՅ ԹԻ ընկերություններում։ Դպրոցն անընդհատ կապի մեջ է ծնողների հետ՝ ընդհանուր նպատակին հասնելու և երեխային օգնելու ինքնաճանաչման և հաջողության հասնելու համար։

CODDY դպրոցի մանկական ծրագրավորման դասընթացները ընդգրկում են ՏՏ տարբեր արդիական և հեռանկարային ոլորտներ, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ երեխաների, թե՛ դեռահասների համար։ Համակարգչային ծրագրավորման դասընթացները երեխաների համար վարում են փորձառու ուսուցիչներներ, պրակտիկ մասնագետներ։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են CODDY միջազգային ծրագրավորման դպրոցի հիմնադիր, կրթական ծրագրերի համակարգող Լաուրա Բադալյանը և CODDY միջազգային ծրագրավորման դպրոցի սաներ՝ Ռուբեն Հովսեփյանը և Գաբրիելա Բադալյանը։

Կարդացեք նաև

Back to top button