Իմպիչմենտը գործիք է, որը չկիրառելը անտրամաբանական է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են վարչապետին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնության, ներքաղաքական զարգացումների, ՀՀ առջև ծառացած մարտահրավերների մասին։
Մամիջանյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար կան թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ աշխարհաքաղաքական հիմքեր։ Ըստ պատգամավորի, ցավոք, որևէ ուժ միայնակ չի կարող հեռացնել վարչապետին։




