
Որքա՞ն է Հայաստանյան միկրոջրիմուռների ներուժը նանոմասնիկների ստացման մեջ։ Հետազոտում են հայ գիտնականները։ Մասնավորապես նրանց ուշադրության կենտրոնում ցինկի ու տիտանի օքսիդի նանոմասնիկներն են։ Գուցե վերջիններն օժտված լինեն հակամանրէային ակտիվությամբ։
Գիտական հետազոտություններն արվում են մայր բուհի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Գիտական աշխարհը զարգացնում է կենսաբանական օրգանիզմների հետազոտությունները։ Դրանց շարքում են նաև միկրոջրիմուռները, որոնք մանրադիտակային արագ աճող ֆոտոսինթեզող միաբջիջ կամ գաղութային օրգանիզմների հավաքական խումբ են։ Դրանք տարածված են բնակության բոլոր հնարավոր վայրերում, ներառյալ էքստրեմալ պայմաններով բնութագրվող տեղանքներում:
Միկրոջրիմուռները հանդիպում են երկրագնդի բոլոր աշխարհամասերում և ջրային ավազաններում, աճում են ցամաքում, քաղցրահամ և աղի ջրերում։ Հայաստանում այդ հատվածը դեռ ուսումնասիրված չէ և կենսատեխնոլոգիական ներուժն այնքան էլ բացահայտված չէ։ Ուստի գիտական խումբը նպատակահարմար գտավ զարգացնել հենց այդ ուղղությունը։
Անհրաժեշտ թափոնները վերցնում են գարեջրի գործարաններից մեկից։ Գիտական փորձերի ընթացքում կարևոր են բոլոր սարքերը։ Լաբորատորիայում դրանք նորացվում են պարբերաբար։ Սարքերի ձեռքբերումը հիմնականում տեղի է ունենում բարձրագույն գիտության ու կրթության կամ ներքին դրամաշնորհների հաշվին։ Հետազոտություններ արվում են. սակայն դրանց զուգահեռ կարևոր է նաև այդ առաջարկները տնտեսության մեջ կիրառելը։ Գիտնականներն արձանագրում են՝ իրենց առաջարկները գործնական կյանք ունեննալու ռեալ հնարավորություն ունեն։




