ԿարևորՄիջազգային

Հռոմի նոր պապը Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստն է․ նա ընտրել է Լևոն XIV անունը

Պաշտոնապես ընտրվել է Հռոմի 267-րդ Քահանայապետը՝ Կարդինալ Ռոպերտ Ֆրանսիս Պրևոստը։

Վատիկանում Սուրբ Պետրոս տաճարի կենտրոնական պատշգամբից ավանդական «Annuntio vobis gaudium magnum: habemus Papam!» («Ձեզ եմ ավետում մեծ ուրախություն, Քահանայապետ ունինք») խոսքով լուրը փոխանցեց նախասարկավագ կարդինալ Դոմինիկ Մամբերթին։

Նոր պապն ընտրել է Լևոն XIV անունը։

Կարդինալ Պրևոստն ամերիկացի է։ Նա երկար տարիներ ծառայել է տարբեր մայրցամաքներում, այժմ դարձել է աշխարհի Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը՝ փոխարինելով հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին։ Սա կարևոր շրջադարձային պահ է ինչպես Վատիկանի, այնպես էլ համաշխարհային հավատացյալ համայնքի համար։

Կարդացեք նաև

Back to top button