
Մայիսի 7-ը ռադիոականների տոնն է։ «Ռադիոլուրը» հավաքել է Հանրային ռադիոյի այն աշխատողների ձայներն ու ասելիքը, որոնց ունկնդիրը չի ճանաչում։ Նրանք այն մարդիկ են, ովքեր աշխատում են կուլիսներում, բայց առանց որոնց աշխատանքի չէր հնչի ռադիոյի ձայնը։ Նրանց պատմությունները գիշերային հերթափոխների, հեռակառավարման վահանակների և ազդանշանների պատմություններ են։




