ԿարևորՏնտեսական

Աճել է պետական պարտքը. դրա մոտ 50 տոկոսը ներքին պարտքն է

Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի 31-ի համեմատ այս տարվա մարտի 31-ին աճել է 4,4 տոկոսով՝ կազմելով 5 տրլն 318 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ՝ աճը 5,8 տոկոս է, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Միաժամանակ ՀՆԱ-ի հարաբերությամբ արտաքին պարտքը 2024-ին նվազել է 0,1 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 581 մլն դոլար:

Նախարարը հայտնել է, որ վերջին տարիներին աճում է ներքին պարտքի ծավալը՝ ընդհանուրում հասնելով 50 տոկոսի, ինչը դրական է գնահատել։

«Վերջին շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելու ժամանակ, երբ խոսում էինք մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա նրանք խնդրում էին, որ մեր փորձով կիսվենք և ցույց տանք, թե ինչպես ենք կարողացել ներքին պարտքն ավելացնել»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button