Հայագիտակ

Պահպանել հայկական ավանդական գորգը․ Սյուզաննա Ավետիսյանի հավատամքը. «Հայագիտակ»

Գորգագործ, ժողովրդական վարպետ Սյուզաննա Ավետիսյանը հայկական գորգի իսկական նվիրյալ է։ Այսօր նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում գորգագործությունն ավելի լայն տարածում ունենա, շատերը տիրապետեն գորգարվեստի հմտություններին ու արհեստը չմոռացվի։

Նա գորգ գործել է սովորեցնում մարզերում, մանկատներում, անգամ՝ ծերանոցում։ «Գորգարվեստը նմանեցնում եմ դասական երաժշտությանը, այն ոչ բոլորն են հասկանում», – ասում է նա։

Սյուզաննան երկար ժամանակ բնակվել է Իրանում․ պատմում է, թե գորգի հանդեպ ինչպիսի հարգանք ու ակնածանք կա, աղջիկներին այնտեղ մանկուց են սովորեցնում գորգ հյուսելու արվեստը։

Գորգի ճակատագիրն այսօր հարվածի տակ է․ պատից այն իջեցրեցին հատակին, իսկ հիմա ժամանակակից բնակարաններում գորգն այլևս ընդունված չէ։ Այն անօգտակար և անպետք մի իր է դարձել, մինչդեռ ոչ վաղ անցյալում, այն ոչ միայն կենցաղի, այլ մեր ազգային ինքնության անքակտելի մասն էր` դարերից եկած ու անկրկնելի։

Կարդացեք նաև

Back to top button