ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում գրառում է արել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցության» հաղթանակի առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button