ԿարևորՄիջազգային

Պիրենեյներում էներգիայի զանգվածային անջատման հնարավոր պատճառը ջերմաստիճանի տատանումներն են

Իսպանիայում եւ Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավոր պատճառը հազվագյուտ մթնոլորտային երևույթով պայմանավորված ջերմաստիճանի տատանումներն են, հայտարարել է պորտուգալական էլեկտրաէներգիայի օպերատորը։

Անջատումների իրական պատճառը դեռ հայտնի չէ։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն հայտարարել է, որ անջատման «հնարավոր աղբյուրը Իսպանիայում է»։

Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ իշխանությունները փնտրում է վթարի պատճառը։ «Բոլոր հնարավոր պատճառները վերլուծվում են։ Շեշտում եմ, չի բացառվում ոչ մի հիպոթեզ, ոչ մի հնարավորություն»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում BBC-ին։

Իսպանիայի վարչապետը նաեւ հայտնել է, որ երկրում էներգամատակարարման 50 տոկոսը վերականգնվել է։

 Երկուշաբթի Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել: Էլեկտրաէներգիայի մատակարարման օպերատոր Red Electrica-ն հայտարարել է, որ վերականգնման համար կպահանջվի մինչև տասը ժամ։

Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը ազդել է նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Անդորրայի վրա։

Տես նաեւ Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել. Reuters

Կարդացեք նաև

Back to top button