
Ապրիլի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը վերջերս «զգալիորեն ակտիվացած» ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական թեմաների շուրջ։
Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակել բոլոր մակարդակներում։




