ԿարևորՄիջազգային

Հյուսիսային Կորեան հաստատել է ռուս-ուկրաինական պատերազմում իր մասնակցությունը, Պուտինն էլ՝ շնորհակալություն հայտնել

Հարավային Կորեայի՝ ԿԺԴՀ- ի իշխանություններն առաջին անգամ հաստատել են, որ Ռուսաստան զինծառայողներ են ուղարկել Ուկրաինայի դեմ պատերազմում մասնակցելու համար, հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Ըստ հեռագրական գործակալության՝ զորքերը ուղարկվել են «առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով՝ երկու երկրների միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն»։

Հյուսիսկորեական գործակալության հաղորդագրության մեջ նշված է, որ «Ուկրաինայի իշխանությունների արկածախնդիր ներխուժումը Ռուսաստանի Դաշնություն հետ մղելու՝  Կուրսկի մարզի ազատագրման գործողությունները հաղթականորեն ավարտվել են»։

ԿԺԴՀ զինվորականներին Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ նշված է կորեացի զինվորների «հերոսության» եւ «հատուկ պատրաստվածության բարձր մակարդակի» մասին։

Կարդացեք նաև

Back to top button