
Արտակարգ իրավիճակներ լինում են ոչ միայն կյանքում, այլ նաև կենսաքիմիայում․ այո՝ գիտության մեջ անհնարին ոչինչ չկա։ Արտակարգ իրավիճակները տարբեր են՝ ռենտգենյան ճառագայթում, միլիմետրային ալիքներ, բջջային հեռախոսների wifi-ի տիրույթ։ Արդյունքներն էական են ու կարևոր մարդկանց առողջության համար։ Դիտարկվում է նաև ջերմաշոկը։
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սեդա Մարությանը պատմում է․ «Երկար տարրիներ մենք զբաղված ենք տարբեր ծայրահեղ իրավիճակներում խմորասնկերում դրսևորվող փոփոխությունների ուսումնասiրությամբ։ Մենք ուսումնասիրել ենք արտակարգ տարբեր իրավիճակներ՝ ճառագայթահարման տարբեր տեսակներ, ռենտգենյան ճառագայթում, միլիմետրական ալիքներ, այժմ ուսումնասիրում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթումը»։


Եվ ահա, բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակում նույնպես գիտական այս խումբը նմանատիպ իրավիճակներով կզբաղվի։ Դրամաշնորհային ծրագիրը երեք տարով է՝ 22․5 մլն դրամ արժեքով, խմբում հինգ՝ փորձառու ու սկսնակ գինտականներ են։ Թեմայի հետազոտմամբ վաղուց են զբաղվում։ Նախկինում ուսումնասիրել էին՝ ինչպես էր մեղվի մայրակաթը ազդում խմորասնկերի կառուցվածքի վրա, ինչպիսին էր արտաքին փոփոխությունը ճառագայթային ազդեցության վրա։ Նաև սկսեցին ուսումնասիրել նյութափոխանակային փոփոխությունները՝ ասում է գիտնականը։
Ընդհանուր առմամբ ռադիոկենսաբանական հետազոտությունները, որոնք իրականացվում են միաբջիջ օրգանզիմների՝ մասնավորապես խմորասնկերի վրա, բոլորն էլ միտում ունեն կիրառելու բարձրակարգ բույսերի, կենդանիների, նաև մարդկանց պաշտպանությանը։ Պարզապես, խմորասնկերը շատ հարմար ռադիոկենսաբանական մարմիններ են, ավանդաբար օգտագործվում են այդպիսի հետազոտություններում։ Նրանք միաբջիջ օրգանիզմներ են, բայց իրենց կառուցվածքով, ժառանգական նյութի կառուցվածքով, նյութափոխանակային ուղիներով շատ նման են մարդուն՝ պատմում է Սեդա Մարությանը։

ԵՊՀ կենսաբանության, կենսաքիմիայի և մանրէաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Կարապետյանը նույպես հետազոտական խմբում է, թեմայի ուսումնասիրմամբ նաև նախկինում է զբաղվել։ Գիտնականն արձանագրում է՝ հետաքրքիր է խմորասնկերի հետ աշխատելը, հեշտ է կենսազանգված ստանալը։ Աննա Մուրադյանն ավագ լաբորանտ է ԵՊՀ կենսաբանության, կենսաքիմիայի և մանրէաբանության ամբիոնում։ Երկրորդ կուրսից է աշխատում էսքտրեմալ քիմիայում։ Ասում է՝ խմորասնկերի հետ հետաքրքիր է աշխատել։




