ԿարևորՀասարակություն

Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը

Կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը 49 մլն դրամ կհատկացվի։ Այս գումարը նախատեսվում է ուղղել Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն։

«Մարդասիրական օգնության շրջանակներում անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները»,-ասված է Ներքին գործերի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ:

Կառավարությունը ևս մեկ օգնություն մարտի 21-ին էր փոխանցել։

Բեռները տեղափոխվել էին հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետով։

Կարդացեք նաև

Back to top button