ԿարևորՄիջազգային

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի վերջին խոսքերը

Վատիկանը հրապարակել է ապրիլի 21-ին կյանքից հեռացած Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքերը, գրում է Vatican News-ը։

Ըստ հրապարակման՝ մահից քիչ առաջ քահանայապետը շնորհակալություն է հայտնել իր բուժակ Մասիմիլիանո Ստրապետտիին։ Նա բուժակին շնորհակալություն է հայտնել, որ իրեն Սուրբ Պետրոսի հրապարակ է տարել և հնարավորություն տվել  հավատացյալներին ևս մեկ անգամ տեսնել. «Շնորհակալ եմ, որ ինձ հրապարակ տարաք»,- ասել էր նա:

Մասիմիլիանո Ստրապետտին՝ ըստ Պապի, մի անգամ փրկել էր իր կյանքը՝ առաջարկելով հաստ աղիքի վիրահատություն, և որին ավելի ուշ Պապը նշանակել էր որպես իր բուժակ։

Կարդացեք նաև

Back to top button