
Երևանի Մաշտոցյան մատենադարանը լույս է ընծայել Հեթում պատմիչի «Ծաղիկ պատմությանց արևելից աշխարհի» ձեռագիրը` ժամանակակից հայերենով։ Չորս գլխից բաղկացած ձեռագիր մատյանը գրվել է Հռոմի պապի պատվերով։
Հեթումի այս գործը շատ է սիրվել Միջնադարյան Եվրոպայում։ Այստեղ նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյի հուշերից առավել հարուստ տեղեկություններ կան Արևելքի տարբեր երկրների մասին։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, իսկ գրատպության գյուտից հետո՝ մեծ տպաքանակով տարածվել։


«Առաջին անգամ է, որ հայ ընթերցողը հնարավորություն կունենա կարդալ այս շատ հետաքրքիր աշխատանքը`ժամանակակից հայերենով», — ասում է գրքի խմբագիր, պ.գ.դ․ պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը։




