
Ապրիլի 18-ին Մոսկվան և Կիևը իրականացրել են զոհված զինվորների մարմինների փոխանակում։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, սա դիտարկվում է որպես հումանիտար բնույթի կարևոր քայլ շարունակվող հակամարտության պայմաններում։
Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբի տեղեկացմամբ՝ Կիև է վերադարձվել 909 զոհված զինծառայողի դի։ Մոսկվայի կողմից, ըստ ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևի, փոխանակվել է 41 ռուս զինծառայողի դի։
Ուկրաինացի զոհված զինծառայողները հիմնականում կռվել են Կուրախովո, Պոկրովսկ, Բախմուտ, Ուգլեդար, Լուգանսկ, Զապորոժյե, Սումի, Խարկով հատվածներում։
Մարտի 28-ին տեղի էր ունեցել մարմինների փոխանակում (909-ը 43-ի դիմաց):




