
Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը։
Եռակողմ հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով, որին մասնակցում են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիան, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը:
Բացման խոսքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական դերը, տարածաշրջանի ներուժը և համագործակցության տարբեր ձևաչափերը.
«Դա ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու և ընդհանուր շահերը բացահայտելու Վրաստանի իրական ցանկությունը, որը մեզ միավորում և այսօր բերում է այս սեղանի շուրջ»,- ասել է նա:
Վրաստանի ԱԳ նախարարը նշել է Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն և հսկայական ներուժ ունեցող տարածաշրջան է, որից «մենք կարող ենք համատեղ օգուտ քաղել»:




