
ԱՄՆ պետդեպարտամենտը փակել է ապատեղեկատվության, այդ թվում՝ ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի իր ստորաբաժանումը։
«Ես հայտարարում եմ Օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի գրասենյակի (R/FIMI) փակման մասին, որը նախկինում հայտնի էր որպես Գլոբալ ներգրավման կենտրոն (GEC)»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա այս որոշումը բացատրել է որպես «խոսքի ազատության պաշտպանություն»։
Նրա խոսքով, այս ստորաբաժանման աշխատանքը հարկատուների վրա տարեկան արժեցել է ավելի քան 50 մլն դոլար։
Over the last decade, Americans have been slandered, fired, charged, and even jailed for simply voicing their opinions.
— Secretary Marco Rubio (@SecRubio) April 16, 2025
That ends today.
I am announcing the closure of the @StateDept's Counter Foreign Information Manipulation and Interference, formerly the Global Engagement… https://t.co/ucdBPmPJC1
GEC-ը, որը մտնում է ԱՄՆ պետքարտուղարության մեջ, ստեղծվել է 2011 թվականին՝ ահաբեկչական խմբավորումների քարոզչությանը հակազդելու համար: 2024 թվականին կենտրոնը գործարկեց R/FIMI՝ օտարերկրյա՝ այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից ապատեղեկատվական արշավներին հակազդելու համար։




