
Ամիրիկյան Խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակի «Մրցունակ ուսանողների ակումբ (CCC)»-ը ընդունում է հայտադիմումներ նոր ուսումնական շրջանի համար։
«Մրցունակ ուսանողների ակումբ»-ի մասին խոսում են ակումբի սաներ՝ Դավիթ Թամազյանը, Արգինե Հարությունյանը և ծրագրի ղեկավար Իննա Ղաբուլյանը։
Արգինեն ընդունվել է Հարվարդի համալսարան, իսկ Դավիթը՝ Նյու Յորքի համալսարան՝ ամբողջական կրթաթոշակով, և այս աշնանը պատրաստվում են մեկնել սովորելու։
Հաղորդման ընթացքում քննարկվում է «Մրցունակ ուսանողների ակումբ» ինտենսիվ խմբակային խորհրդատվական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս այս պահին 11-րդ դասարանում սովորող աշակերտներին և բուհի ուսանողներին զարգացնել իրենց ակադեմիական ու արտադասարանային հմտությունները՝ նպատակ ունենալով դառնալ մրցունակ դիմորդներ ԱՄՆ համալսարանների համար։
Լինելով CCC անդամ, դիմորդը հնարավորութուն կունենա՝
- Ծանոթանալ ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգին և ընդունելության պահանջներին, կրթաթոշակային հնարավորություններին,
- Գտնելու իրեն համապատասխան բուհերը,
- Բարելավել շարադրություն գրելու հմտությունները և այլ հմտություններ՝ ավելի մրցունակ դիմորդի պրոֆիլ ունենալու համար,
- Զարգացնել այնպիսի փափուկ հմտություններ, ինչպիսիք են՝ հանրային խոսքի կառավարումը, խմբային առաջադրանքներ կատարելը, ինքնակենսագրական կազմելը, հետազոտություններ և պրեզենտացիաներ կատարելը։
Ծրագրին կարող են միանալ նաև մարզերից դիմորդներ՝ առցանց տարբերակով։ Մասնակցությունը ծրագրին բոլորի համար անվճար է։ «Մրցունակ ուսանողների ակումբ»–ի անդամ լինելը հիանալի հնարավորություն է ընձեռում համակողմանի տեղեկատվություն ստանալու ԱՄՆ բուհեր դիմելու ընթացակարգի վերաբերյալ:
«Դպրություն» հաղորդման հյուրերն են Education USA ծրագրի ղեկավար, կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը և «Մրցունակ ուսանողների ակումբ»-ի անդամներ՝ Արգինե Հարությունյանը, Դավիթ Թամազյանը։




