
Ուկրաինական պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպելու է ԱՄՆ-ի եւ «կամեցողների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում իրենից բացի նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ են՝ Անդրեյ Սիբիգան ու Ռուստեմ Ումերովը։
«Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ կոալիցիոն երկրների ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են և կարող են ապահովել անվտանգությունը, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։
Նա նաև հայտնել է, որ նախատեսվում են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայումս գտնվում են Ֆրանսիայում։
Տես նաեւ ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահի հատուկ բանագնացը գնում են Ֆրանսիա




