ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիֆ Ութքոֆը մեկնում են Փարիզ, որտեղ ապրիլի 16-18-ին տեղի կունենան եվրոպացի գործընկերների հետ բանակցություններ, նշված է պետքարտուղարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ այս այցի մասին հայտնել էր Politico՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Բանակցությունների նպատակը, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, ինչպես առաջ մղել «ռուս-ուկրաինական պատերազմը եւ արյունահեղությունը դադարեցնելու նախագահ Թրամփի նպատակները»։
Փարիզում Ռուբիոն նաեւ քննարկելու է «տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ մղելու ճանապարհները», նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։




