Այսօր ձեզ հրավիրում ենք մասնակցելու «Կենդանի Ձայնադարան» համերգ-հանդիպման հատուկ երեկոյին՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի հարուստ ստեղծագործական ժառանգությանը:
Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ կներկայացնի Աճեմյանի քնարական, հուզական երգերի ընտրանին՝ նոր շնչով և յուրահատուկ մեկնաբանությամբ: Վարպետի ինքնատիպ ստեղծագործությունները, որոնք դարձել են հայկական երաժշտական մշակույթի գանձարանի անբաժանելի մասը, կհնչեն փայլուն մենակատարների՝ Լուսինե Կչոզյանի, Արթուր Իսպիրյանի և Արման Վարդանյանի կատարմամբ։




