Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերին կմասնակցեն 5655 մարզուհի և 5543 մարզիկ։
«Գենդերային հավասարությունը դարձել է քվոտաների բաշխման և ծրագրի ձևավորման հիմնական չափանիշ»,- նշված է Միիազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում։
ՄՕԿ-ը շեշտում է, որ պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող կին մարզիկների թիվը կգերազանցի տղամարդկանց թվին։
Մասնավորապես՝ ջրագնդակի առաջնությունում կանանց եւ տղամարդկանց թիմերը կլինեն հավասար՝ 12-ական, ֆուտբոլի մրցաշարում կանանց թիմերը կլինեն տղամարդկանցից շատ՝ 16-ը 12-ի դիմաց։
Գենդերային հավասարություն կգրանցվի նաեւ բռնցքամարտի մրցաշարերում։
«Խաղերը պետք է լինեն գենդերային հավասար, գլոբալ առումով գրավիչ, ողջամիտ ծախսերով եւ մարզիկների իրավունքների վրա կենտրոնացած», — նշված է ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ։




