Սփյուռքի ձայնը

Հայկական ալտը Մեխիկոյի բեմում. Արմեն Աղաբեկյանի երաժշտական ուղին. «Սփյուռքի ձայնը»

Ալտահար Արմեն Աղաբեկյանը, արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ իր երաժշտական ներկայությամբ լրացնում է Մեխիկոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նա նաև դասավանդում է Մեխիկոյի ազգային կոնսերվատորիայում։ «Ես աշխատում էի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, և արդեն հասցրել էինք տարբեր երկրներում համերգներով հանդես գալ: Մեր նվագախմբի ղեկավարը հանրաճանաչ երաժիշտ, խմբավար Լորիս Ճգնավորյանն էր: Հրավեր ստացանք, և ճակատագիրը ինձ ու կնոջս տարավ այդ երկիր, որտեղ մինչ այսօր ապրում ենք», — պատմում է Արմեն Աղաբեկյանը:

Մեխիկոյի երաժշտական աշխարհը

Մեխիկոյի երաժշտական հանրությունը, որքան էլ զարմանալի է, շատ տարբերվում է: Այստեղ օտար երաժիշտներին չեն դիտում որպես մրցակիցների, այլ ընդունում են բաց սրտով, թեև մրցակցություն միշտ կա ու պետք է միշտ պատրաստված լինել՝ ավելացնում է: «Այն օրինակելի ու տարբերվող է, քանի որ սիրում ու լավ է ընդունում բոլոր երաժիշտներին, որոնք հայտնվել են այդ քաղաքի սիմֆոնիկում, և իրենց գիտելիքներով կիսվում են տեղացի երաժիշտների հետ»: Երաժշտասեր մեքսիկացիները հաճախ են իրենց համերգային ծրագրերում տեղ հատկացնում հայկական երաժշտությանը: Արամ Խաչատրյանի ու Ալեքսանդր Հարությունյանի անունները բավական հայտնի են այստեղ, թեև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները դեռևս սպասում են իրենց հերթին:

Հայերը Մեքսիկայում. երկու աշխարհ՝ մեկ ժողովուրդ

Մեքսիկայի հայկական համայնքը խայտաբղետ է, ասում է ալտահարը: «Հայկական շրջանակը բաժանված է երկու մասի՝ 90-ականներին գնացածներ և դասական Սփյուռքի ներկայացուցիչներ», — բացատրում է Արմեն Աղաբեկյանը և հավելում, որ այս տարբերությունները միանգամից մոռացվում են, երբ համայնքը միավորվում է ազգային տոների և հիշատակի օրերի շուրջ:

Մեխիկո. քաղաք առանց կարծրատիպերի

«Մեխիկոն շատերի, այդ թվում իմ հայաստանցի բարեկամների շրջանում ասոցացվում է տարաբնույթ երևույթներով մի քաղաք, հավանաբար վերցված ֆիլմերից», — ասում է պարոն Աղաբեկյանը: Սակայն իրականությունն այլ է: Մեխիկոն մշակութային կենտրոն է՝ համերգասրահներով և, որ ամենակարևորն է, արվեստը սիրող ու գնահատող մարդկանցով. «Մենք հաճախ ենք գնում գյուղեր ու համերգներով հանդեես գալիս։ Այստեղ երաժիշտ և հանդիսատես կապը շատ մոտ է, անգամ դահլիճներն են այդպես կառուցված»:

Կարդացեք նաև

Back to top button