
Հայաստանում բուհերի և քոլեջների համար պարտադիր է ինստիտուցիոնալ հավատարմագրումը, իսկ ծրագրային հավատարմագրումը կամավոր բնույթ է կրում։ Բացառություն են բժշկական մասնագիտությունները։ Հավատարմագրման պետական կարգի համաձայն բժշկական ուսումնական հաստատությունները պարտավոր են հավատարմագրել իրենց կրթական ծրագրերը։
2025թ.ին հինգ քոլեջների «Քույրական գործ» մասնագիտությունը կանցնի ծրագրային հավատարմագրում։ Սա Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ծրագրային հավատարմագրման առաջին փորձն է։ Ինչո՞ւ կարևորվեց այս գործընթացը։


«Դպրություն» հաղորդման հյուրեն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։




